Երեխա Թոքերի զարգացման արատներ` նորածինների և վաղ մանկական տարիքի
(ՆՈՐԱԾԻՆՆԵՐԻ ԵՎ ՎԱՂ ՄԱՆԿԱԿԱՆ ՏԱՐԻՔԻ ՊՆԵՎՄՈՊԱԹԻԱՆԵՐ)
Այս շարքում կարելի է թվարկել ագենեզիան, ապլազիան, հիպոպլազիան, բլթային էմֆիզեման, պոլիկիստոզը և այլն։


Ագենեզիայի դեպքում թոքերը լրիվ բացակայում են։ Ապլազիայի դեպքում պահպանված է ծայրը փակ թերաճ (ռուդիմենտար) գլխավոր բրոնխը (նկ. 40)։ Թոքի կամ նրա բլթի հիպոպլազիան հանդիպում է ավելի հաճախ։ Այն կարող է լինել`
- ընդհանուր
- մասնակի։
Տեղակայվում է գլխավոր բլթային, հատվածային (սեգմենտային), ենթահատվածային (սուբսեգմենտային) և ստորենթահատվածային (ստորսուբսեգմենտային) բաժանման մակարդակներում։ Շնչառության անբավարարության կլինիկական նշանները կախված են ախտահարման պրոցեսի տարածման աստիճանից։ Ռենտգեննկարահանմամբ թոքերի ախտահարված մասերում պարզորոշ նկատելի են օդակրության նվազումը, միջնորմի ստվերի տեղաշարժը դեպի ախտահարման կողմը։ Բլթային բնածին էմֆիզեման բավականին հազվադեպ է հանդիպում։ Նրա առկայության դեպքում թոքի խիստ փքված բիլթը սեղմում է չվնասված բլթին` առաջացնելով միջնորմի լարվածություն և տեղաշարժ դեպի առողջ կողմը (նկ. 41)։ Ծնվելու պահից սկսած երեխայի վիճակը ծանր է։ Նկատվում են շնչական անբավարարություն, շնչահեղձուկի նոպաներ, հիվանդ կողմում կրծքավանդակի արտափքում, պերկուտոր հնչյունի կարճացման երանգ, շնչառության թուլացում։ Ռենտգենաբանական հետազոտությամբ հայտնաբերվում է մեծ օդակիր խոռոչ կամ թոքերի ախտահարված բլթերի բարձր թափանցելիություն, սրտի և միջնորմի ստվերի տեղաշարժ դեպի առողջ կողմը, էմֆիզեմայի կողմում ` ստոծանու հարթեցում: Հանդիպում են նաև թոքի բնածին բշտեր (նկ. 42, նկ. 43):


 
 Բուժումը: Կոմպլեքսային է, որն ընդգրկում է խնամքի ամենաանբարենպաստ պայմանները, շնչառական ուղիների անցանելիության   վերականգնումը, թթվածնային թերապիան, ռե- և դեհիտրատացիոն միջոցառումները, պարէնտերալ սնուցումը, արյան փոխարինողների օգտագործումը, արյան պլազման, սրտային միջոցները, հակաբիոտիկները և այլն:
 Շնչառական խանգարումների համախտանիշ ունեցող երեխային հնարավորինս արագ տեղավորում են կյուվեզի մեջ, որտեղ օդի ջերմաստիճանը պետք է լինի 33-34°C, թթվածնի խտությունը` 40-60%, իսկ օդի խոնավությունը` 90-60%: Նախորոք կատարում են վերին շնչական ուղիների պարունակության  արտածծում։ Ասպիրացիան կանխարգելելու նպատակով խորհուրդ է տրվում արտածծել նաև ստամոքսի  պարունակությունը։
 Շնչահեղձուկով ծնված երեխաների վերակենդանացման  և ինքնուրույն շնչառության վերականգնման հետ իրագործվում է նաև միջամտությունների մի  ամբողջ համալիր, որն ընդգրկում է նաև թոքերի արհեստական օդափոխումը։
 Հեղինակների մեծ մասը գտնում է, որ հակաբիոտիկները  պետք է կիրառել ներարգանդային վարակման կասկածի, շնչառական խանգարումների համախտանիշի ծանր ընթացքի,  վարակի զուգակցման դեպքերում։Կերակրումն սկսելու ժամկետը որոշվում է անհատական կերպով։  Առողջանալու ընթացքի հետ աստիճանաբար երեխային կյուվեզից տեղափոխում են մահճակալի վրա,  կերակրում են կրծքի կաթով` սկզբում ծծակով, իսկ հետո կրծքով։
  
 Կանխարգելումը։ Ընդգրկում է պտղի  նախածննդյան պահպանության, անհասության և ներարգանդային հիպոքսիայի կանխարգելման, ախտաբանական  հղիություններ և ծննդաբերություններ ունեցող կանանց կատարելագործված բուժօգնության  կազմակերպման լայն միջոցառումներ։
Կլինիկական մանկաբուժություն
Վ.Ա. Աստվածատրյան
 Տեղեկատվություն. med-practic.com
 
         
    
         
		 
        
        
	ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- 
            
                                 Ժողովրդական դեղամիջոցներ Ժողովրդական դեղամիջոցներ
- 
            
                                 Հղիություն. 4-րդ ամիս Հղիություն. 4-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 7-րդ ամիս Հղիություն. 7-րդ ամիս
- 
            
                                 Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- 
            
                                 «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց
- 
            
                                 Հղիություն. 6-րդ ամիս Հղիություն. 6-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 2-րդ ամիս Հղիություն. 2-րդ ամիս
- 
            
                                 Ամուսնական առաջին գիշերը Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- 
            
                                 Ընկերության մասին Ընկերության մասին
- 
            
                                 Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- 
            
                                 Ինչպես ազատվել անցանկալի մազերից Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- 
            
                                 Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- 
            
                                 Դդում Դդում
- 
            
                                 Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- 
            
                                 Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ) Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ)
- 
            
                                 Սեռական գրգռում Սեռական գրգռում
- 
            
                                 Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- 
            
                                 Հղիություն. 1-ին ամիս Հղիություն. 1-ին ամիս
- 
            
                                 Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L. Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- 
            
                                Չիչխանի օգտակար հատկությունները 
- 
            
                                 Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր) Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- 
            
                                 Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- 
            
                                 Դիմակներ` մազերի համար Դիմակներ` մազերի համար
- 
            
                                 Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- 
            
                                 Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- 
            
                                 Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- 
            
                                 Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք) Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք)
- 
            
                                 Ընտրություն ըստ հորոսկոպի Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- 
            
                                 Հղիությունը և նախապատրաստվելը դրան Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- 
            
                                 Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- 
            
                                 Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- 
            
                                 Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- 
            
                                 Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների) Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- 
            
                                 Էկզեմայի տեսակները և բուժումը Էկզեմայի տեսակները և բուժումը
- 
            
                                 Իրիդիոսքրինինգ Իրիդիոսքրինինգ
- 
            
                                 ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- 
            
                                 Գամմա-դանակը նշտարի փոխարեն Գամմա-դանակը նշտարի փոխարեն







 
             
             
             
             
        







 Գիտական բժշկություն
Գիտական բժշկություն Հիվանդություններ
Հիվանդություններ Ավանդական բժշկություն
Ավանդական բժշկություն Առողջ ապրելակերպ
Առողջ ապրելակերպ Կոսմետոլոգիա
Կոսմետոլոգիա Բժշկական իրավունք
Բժշկական իրավունք Ալգորիթմեր, թեստեր
Ալգորիթմեր, թեստեր Թվեր, փաստեր, դեպքեր
Թվեր, փաստեր, դեպքեր Պատմական խրոնիկա
Պատմական խրոնիկա Աֆորիզմներ
Աֆորիզմներ Կարիերային սանդուղքով
Կարիերային սանդուղքով Երեխա
Երեխա Կին
Կին Տղամարդ
Տղամարդ Ռեյթինգային համակարգ
Ռեյթինգային համակարգ 
     
     
    